Samsung-ը գտել է ավտովթարների ամենագլխավոր պատճառի վերացման ձեւը


Samsung-ը գտել է ավտովթարների ամենագլխավոր պատճառի վերացման ձեւը

  • 16-06-2015 18:35:02   | Արգենտինա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



Վիճակագրական տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում ճանապարհային պատահարների 80 տոկոսը տեղի է ունենում սխալ վազանցի պատճառով: Այն համարվում է ամենավտանգավոր ճանապարհային մանյովրը, որի հետևանքով անգամ փորձառու վարորդները մի օր կարող են դառնալ ավտոպատահարի մասնակից: Samsung ընկերության արգենտինյան մասնաճյուղում որոշելով լուծել այս խնդիրը` անցկացրել են փորձարկում: Ընկերության աշխատակիցներն իրենց բեռնատարերի առաջամասում տեղադրել են տեսանկարահանող սարքեր, իսկ բեռնախցիկի վրա` մի քանի մոնիտորներ: Փորձի ընթացքում բեռնատարների առաջամասի տեսանկարահանող սարքերը տվյալ պահին նկարահանել են ճանապարհների իրական պատկերը և փոխանցել մեքենայի հետնամասի մոնիտորին, ինչի շնորհիվ բեռնատարի հետևից ընթացող մեքենաների վարորդները կարողացել են տեսնել՝ ազատ է ճանապարհը, թե ոչ, որպեսզի հեշտությամբ կատարեն վազանց: 
Փորձարկողները սակայն մտավախություն են հայտնել, որ այդ համակարը վարորդների կողմից չի օգտագործվի, քանի որ այն կարող է լինել ծախսատար. մոնիտոները կավելացնեն բեռնատարի ուղեբեռի քաշը, հետեւաբար եւ վառելիքի ծավալը: 
 
 
Նյութի աղբյուրը` hi-news.ru
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ