«Թեժանում է հայ - ադրբեջանական մշակութային - լրատվական պատերազմը».Համլետ Ղուշչյան (Տեսագրություն)
20-06-2015 11:00:00 | Հայաստան | Մամուլի սրահ
Հունիսի 20-ին ժամը 11.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ Մոսկվայում ռուս-հայկական (աշխարհում միակ ռուսալեզու հայկական) ARMTV հեռուստաընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի ռեկտոր Համլետ Ղուշչյանի ասուլիսը։
Թեման՝ «Համահայկական ԶԼՄ-ների ներկայիս վիճակը, դերն ու նշանակությունը միջազգային տեղեկատվական դաշտում, խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները։ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների լուսաբանման արդյունքները»։
Ասուլիսի ընթացքում բանախոսը մանրամասն ներկայացրեց առաջին անգամ Մոսկվայում կայանալիք «Մշակութային Ղողանջ» երգի, երաժշտության միջազգային մրցույթը, որի ժյուրրի կազմում է նաև դուդուկահար Ջիվան Գասպարյանը։