Գյումրիում պատրաստվում են ՏՏ ոլորտի բարձրակարգ եւ պահանջված մասնագետներ


Գյումրիում պատրաստվում են ՏՏ ոլորտի բարձրակարգ եւ պահանջված մասնագետներ

  • 19-06-2015 17:53:24   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Գյումրիում գորղծող տեխնոլոգիական կենտրոնի շնորհիվ Շիրակի մարզում լուծվում է ինչպես աշխատատեղերի խնդիրը, այնպես էլ ստեղծվում է բարենպաստ բիզնես միջավայր ներդրումների համար: Այս մասին «Նոյյան Տապանի» թղթակցի հետ զրույցում նշեց Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏՏԿ) տնօրեն Ամալյա Եղոյանը:
 
Ըստ նրա` նախկինում ԳՏՏԿ-ի շրջանավարտների 70-80 տոկոսն  աշխատանք է փնտրել Երևանում, իսկ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի բացումից հետո պատկերը փոխվել է. «Նրանք  այլևս չեն գալիս Երևան մասնագիտությամբ աշխատալու համար, այլ աշխատանքի են անցնում այստեղ և ունեն մեծ պահանջարկ»:
Նրա տեղեկացմամբ` Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում իրականացվում են կրթական մի քանի ծրագրեր տարբեր տարիքային խմբերի համար:
Դպրոցականների համար գործում է նաեւ անվճար ամառային դպրոց ծրագիրը, որի շրջանակներում 5-12-րդ դասարանցիները յուրացնում են ծրագրավորման հիմունքներ, ստանում վեբ ծրագրավորման նախնական գիտելիքներ: 
«Կարճաժամկետ ծրագրերը հիմնականում իրականացվում են դասընթացների տեսքով` ըստ աշխատաշուկայի պահանջի: Այս ծրագրում կարող են ընդգրկվել 18-ից բարձր բոլոր ցանկացողները, անկախ նրանից՝ ունեն բարձրագույն կրթություն, թե ոչ»,- ասաց Ա. Եղոյանը: 
Նրա խոսքով` Գյումրիում այժմ կան ՏՏ ոլորտի թափուր աշխատատեղեր, որոնք պետք է համալրվեն: 
Տեղեկացվեց նաեւ, որ կենտրոնի դասախոսական կազմը բաղկացած է թե գյումրեցի, թե Երևանից Գյումրի հրավիրված մասնագետներից: 
Նրա համոզմամբ`  մեկ տարի հետո տեղում կլրացվի այս բացը և հենց Գյումրիում կպատրաստվեն «100 տոկոսանոց մասնագետներ». «Այս դեպքում մենք պարբերաբար կանցկացնենք սեմինարներ, որոնց շրջանակներում հնարավորություն կտրվի Երևանի և Գյումրիի մասնագետներին կատարել փորձի փոխանակում»: 
Գյումրու ՏՏ՚Կ տօրենի փոխանցմամբ, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում դասընթացների տևողությունը 4-8 ամիս է: Կենտրոն՚ի սաները գործնական պարապմունքներն անցկանում են Երևանի և Գյումրիի ՏՏ ոլորտի ընկերություններում: Այդ ընթացքում սովորողներին տրվում է հնարավորություն առավելագույնս ցուցադրելու իրենց կարողությունները և մասնագիտական հմտությունները: 
Ուսումնառության առաջին 4 ամիսների ավարտից  հետո սովորողը անցնում է պրակտիկա, և եթե նրա մասնագիտական կարողությունները բավարարում են տվյալ ընկերության պահանջները, ապա նա ընդունվում է աշխատանքի, իսկ եթե ոչ, ապա շարունակում է ևս 4 ամիս սովորել:
Դասընթացների ավարտին սովորողներին տրվում են ավարտական վկայականներ:
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play