Ադրբեջանը գտել է իր բանակի անհետ կորած երկու զինծառայողների դիակները. APA


Ադրբեջանը գտել է իր բանակի անհետ կորած երկու զինծառայողների դիակները. APA

  • 25-06-2015 16:12:27   | Ադրբեջան  |  Մամլո հաղորդագրություն

Ադրբեջանցի զինվորը զորավարժությունների ժամանակ, արխիվ

Ադրբեջանը գտել է հունիսի 23-ին իր բանակի անհետ կորած երկու զինծառայողների դիակները, տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ռազմական գերատեսչությունը։

Լրատվամիջոցը նշում է, որ կրտսեր սերժանտներ Մուսա Մուսաևի և Թուրալ Յոլչուևի մարմինները հայտնաբերվել են այսօր Ղազախի շրջանում` շփման գծի հակառակ կողմում, ականապատված տարածքում։

Ըստ APA-ի, զինծառայողների մարմինները շփման գծից դուրս են բերվել Կարմիր խաչի միջնորդությամբ ու հանձնվել Ադրբեջանին։

Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմը հունիսի 23-ին հայտարարեց, որ երկու զինծառայողներ են կորել, նշելով, որ նրանք ենթադրաբար մոլորվել են տեղանքում և հայտնվել հայկական կողմում։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը չբացառեց ադրբեջանական զինծառայողների մոլորվելու փաստը: Սակայն Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ չնայած հակառակ կողմի պնդումներին՝ սահմանային ներթափանցում չի եղել։

«Ազատությունՙ  ՌԿ

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play