Թուրքիան եւ արտաքին վտանգի քողածածկոյթը...


Թուրքիան եւ արտաքին վտանգի քողածածկոյթը...

  • 01-07-2015 12:32:58   | Իրան  |  Վերլուծություն

Հերթական անգամ Թուրքիայի սահմանապահների թողտւութեամբ Սիրիայի քրդաբնակ շրջաններ ներխուժած ԴԱՀԷՇ-ականները անցնող մի քանի օրերի ընթացքում ջախջախիչ հակահարւածներ են կրել սիրիական եւ մասնաւորապէս քրդական զինեալ ջոկատների կողմից:
 
Ներքին ճգնաժամ ապրող թուրքական իշխանութիւնները ներքաղաքական անկայուն իրավիճակը ուզում են փոխարինել ՙարտաքին վտանգի՚ քողածածկոյթով...
Գործի են դրւել Էրդողան-Դաւութօղլու հռետորաբանութիւնըª ՙՍիրիան Ասադից ազատելու՚ եւ ՙահաբեկիչներին սաստելու՚ ցինիզմով:
Երկրից ներս քաղաքական կոալիցիա կազմելուց յուսալքւածª թուրքական կառավարութիւնը բանակին հրահանգել է զինուժերը բարձր պատրաստւածութեան բերելու եւ սիրիական տարածքներ ներխուժելու համար: Բարձրաստիճան բանակայինները, սակայն, մերժել են նոր պատերազմ հրահրելու տկարացած կառավարութեան առաջադրանքը, զգուշացնելով, որ Սիրիա ներխուժումն ու հակաքրդական պատերազմի շղթայազերծումը յետադարձ ազդեցութեամբª տարածւելու եւ փոխադրւելու է նաեւ թուրքական սահմաններ, առաւել եւսª քրդաբնակ շրջաններ:
Քրդերի հակադարձը եւս, ինչպէս եւ սպասելի էր, չուշացաւ: ՔԲԿ-ի (Քրդական Բանւորական կուսակցութիւն) 2-րդ ղեկավար Ջեմիլ Բայըքը Թուրքիայի ՙՊատերազմի կառավարութեան՚ արկածախնդրութիւններին հակազդեցª ՙինքնապաշտպանական դիմադրութեամբ՚:
Ծանրակշիռ էին նաեւ արտաքին արձագանգները:
Ռուսաստանը, որտեղ էր գտնւում երէկ Սիրիայի արտգործնախարար Մուալլեմը, հանդէս է եկել Սիրիայի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան պահպանման օգտին, դատապարտելով դրանց անվտանգութեանը սպառնացող նոր սպառնալիքներն ու սադրանքները:
Իրանը, յանձինս Անկարայում իր դեսպանի, Սիրիա ներխուժումը միջազգային օրէնքի կոպիտ խախտում բնութագրելով, ուղղակիօրէն Թուրքիայի ղեկավարութեանը յորդորեց զերծ մնալ տարածաշրջանը նոր արհաւիրքների մատնելու ռազմատենչութիւններից:
Ինչքանով են ականջալուր լինելու Թուրքիայի իշխանաւորները ներքին թէ° արտաքին զսպիչ ազդանշաններին, ցոյց կը տայ մօտ ապագան:
Այլապէս, ինչպէս քաղաքական  փորձագէտներն են կանխատեսելª Էրդողան- Դաւութօղլու ներքին եւ յատկապէս արտաքին ցնորամիտ քաղաքականութեան տրամաբանական աւարտը լինելու է Իրաքի ու Սիրիայի օրինակովª Թուրքիայի տրոհումն ու անկայուն վիճակի շարունակականութիւնըª ծանր ու անկանխատեսելի հետեւանքներով:
 
 
ՙԱԼԻՔ՚ ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ 
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play