Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) կողմից Հայաստանը ճանաչվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն (Տեսագրություն)
02-07-2015 11:00:00 | Հայաստան | Մամուլի սրահ
Հուլիսի 2-ին ժամը 11.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ «Հայաստանը որպես տարածաշրջանային աստղագիտական կենտրոն» ծրագրի նախաձեռնող և ղեկավար Արեգ Միքայելյանի ասուլիսը։
Թեման՝ «Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) կողմից Հայաստանը ճանաչվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն»։
Ասուլիսի ընթացքում բանախոսը ներկայացրեց աշխարհում աստղագիտության զարգացման ՄԱՄ-ի ռազմավարական ծրագիրը, տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի առաջիկա ծրագրերը և կենտրոնի դերը տարածաշրջանում, ինչպես նաև անդրադարձավ միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության բարձրացման ներկայիս գործընթացին։