1 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար


1 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար

  • 02-07-2015 13:49:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 1-ից 2-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը:
Բացահայտվել է մաքսանենգության` 1, կաշառակերության` 5, գողության և խարդախության  4-ական դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության  5  դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 13-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն