ՀԾԿՀ-ն պատասխանել է Կովալչուկի հայտարարությանը


ՀԾԿՀ-ն պատասխանել է Կովալչուկի հայտարարությանը

  • 02-07-2015 14:10:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

20121031 160320Ի պատասխան ԻՆՏԵՌ ՌԱՕ ընկերության ղեկավար պարոն Կովալչուկի հայտարարության ՀՀ Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովը հայտնում է իր պաշտոնական դիրքորոշումը,

 ՀՀ Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովն անհասկանալի և հիմնազուրկ է համարում ստեղծված իրավիճակի շուրջ պարոն Կովալչուկի հնչեցրած դիրքորոշումը, ինչը պատրաստ է ապացուցել նաև միջազգային խորհրդատուների հետ քննարկումների ժամանակ: 
 
 Հանձնաժողովը պնդում է, որ ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես կարգավորման ոլորտին առնչվող, լիովին համապատասխանում է միջազգային փորձին և ունի լայն կիրառում: 
 
  ՀՀ Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովը հայտնում է ՝ ստեղծված իրավիճակում անընդունելի ենք համարում սեփական բացթողումներին և թերացումներին էլ ավելի ուշադրություն դարձնելու փոխարեն՝ դրանց արդարացման պատճառ փնտրելու փորձը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն