ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարի գլխավոր գործընկերն է


ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարի գլխավոր գործընկերն է

  • 02-07-2015 15:43:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կայացել է Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի բացման հանդիսավոր արարողությունը: Համագումարին մասնակցում են միջազգային ճանաչում ունեցող փորձագետներ, առողջապահության ոլորտի մասնագետներ, Սփյուռքից ժամանած հայ բժիշկներ և բուժքույրեր: 
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որպես գլխավոր գործընկեր, համագումարի իրականացման համար տրամադրել է 10 մլն դրամ:
 
4-րդ համագումարի շրջանակներում բանախոսները և մասնակիցները կանդրադառնան մեր օրերում առողջապահությանն առնչվող կարևոր հիմնախնդիրներին: Մասնավորապես՝ կներկայացվեն ընդհանուր բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության, բուժքույրական գործի, առողջապահական կրթության, էթիկայի, այլընտրանքային բժշկության ոլորտներում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև կքննարկվեն հարակից բազմաթիվ ոլորտներին առնչվող այլ խնդիրներ:
 
Համագումարին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 500 նեկայացուցիչ՝ Հայաստանից և 16 այլ երկրներից: Ակնկալվում է, որ սատելիտային սիմպոզիումներին կմասնակցի 1500-2000 մասնագետ:  
 
 
 
                                          
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն