Ռուսաստանի արտգործնախարարի կարծիքով հայաստանյան ցույցերը փորձում են քաղաքականացնել


Ռուսաստանի արտգործնախարարի կարծիքով հայաստանյան ցույցերը փորձում են քաղաքականացնել

  • 02-07-2015 16:05:14   | Հայաստան  |  Քաղաքական

«Հայաստանում բողոքի ակցիաները, որոնք սկսվեցին հոսանքի սակագինը բարձրացնելու որոշումից հետո, բացառապես տնտեսական բնույթ են կրում, այնինչ դրանք փորձում են քաղաքականացնել»,- այսօր BRICS երիտասարդական ֆորումի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
 
Ըստ նրա` թեև հայաստանյան ներկայիս իրադարձությունների հիմքը բացառապես տնտեսական է, բայց կարծես ինչ-որ մեկին ձեռնտու է այն զարգացնել ու վերափոխել քաղաքական պայքարի. «Դուք գիտեք՝ ինչպես են սկսվել գունավոր հեղափոխությունները. Մայդանը՝ Ուկրաինայում, հայաստանյան ներկայիս իրադարձությունները... գայթակղություն կա դրանով երկրում հակակառավարական տրամադրություններն ուժեղացնել»,- ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ս. Լավրովը։
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play