27-ամյա երիտասարդը կոտրվածք է ստացել խոտի հակերը տուն տեղափոխելու ճանապարհին
02-07-2015 17:41:56 | Շիրակի մարզ | Մամլո հաղորդագրություն
Հունիսի 30-ին, ժամը 18.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ աջ անրակի կոտրվածքով բուժօգնության է դիմել 27-ամյա երիտասարդ:
Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է տան բակի խոտի դեզի վրայից վայր ընկնելու հետևանքով:
Հուլիսի 1-ին պարզվել է, որ երիտասարդը վնասվածքը ստացել է հունիսի 30-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի մարզի Ազատան համայնքին պատկանող դաշտից խոտի հակերը տուն տեղափոխելու ճանապարհին, ավտոմեքենայի թափքի վրա բարձած խոտի հակերի վրայից ցած ընկնելու հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ տվյալների՝ կատարվում է քննություն: