ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի շնորհավորական ուղերձը մարզական լրագրողներին


ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի շնորհավորական ուղերձը մարզական լրագրողներին

  • 02-07-2015 19:30:10   | Հայաստան  |  Սպորտ
Սիրով շնորհավորում եմ մարզական լրագրողներին նրանց մասնագիտական տոնի` մարզական լրագրողների միջազգային օրվա կապակցությամբ:
 
 
 
Բոլորին մաղթում եմ աշխատանքային եռանդ, մասնագիտական ձեռքբերումներ, ակտիվ և բեղմնավոր աշխատանքային գործունեություն և, իհարկե, անձնական երջանկություն ու հաջողություններ:
 
 
 
Ծանոթ եմ մեր երկրում աշխատող մարզական լրագրողներից շատերին և ուրախությամբ պետք է ասեմ, որ նրանցից շատերն իրոք մեծ սիրով և նվիրվածությամբ են կատարում իրենց գործը` ի նպաստ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, այդ ոլորտում նորարարական ուղղությունների ներդրման, օրենսդրական դաշտի կատարելագործման: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ինչպես ոլորտը վաղուց լուսաբանող` ավագ սերնդի մարզական լրագրողներին, այնպես էլ այդ բնագավառում նոր քայլեր սկսող երիտասարդ մասնագետներին, մարզաշխարհում տեղի ունեցող կարևորագույն մրցաշարերը, հետաքրքրաշարժ իրադարձությունները լուսաբանելու և հասարակությանն օպերատիվ տեղեկատվությամբ ապահովելու համար:
 
 
 
Մեկ անգամ ևս ի սրտե շնորհավորում եմ բոլոր մարզական լրագրողներին և հույս հայտնում, որ նրանց անաչառ լուսաբանման և պատասխանատու վերաբերմունքի շնորհիվ մարզասերները և հասարակության բոլոր անդամները տեղեկացված կլինեն մարզաշխարհում կատարվող արժանահիշատակ իրադարձությունների մասին:
 
 
 
 
 
 
 
 
 
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
 
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի
 
բաժնի պետ Անուշ Չիթչյան
 
հեռ. (+37410) 54 69 33 (+37498) 70 76 24
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play