Բժշկի գնահատմամբ` հիվանդանոցում այս պահին գտնվող հացադուլավոր ակտիվիստների վիճակը կայուն է


Բժշկի գնահատմամբ` հիվանդանոցում այս պահին գտնվող հացադուլավոր ակտիվիստների վիճակը կայուն է

  • 02-07-2015 20:04:10   | Հայաստան  |  Հասարակություն

Բաղրամյան պողոտայում հունիսի 30-ից անժամկետ հացադուլ հայտարարած ակտիվիստներ Հարություն Հարությունյանը և Հայկ Պարիկյանը վատ ինքնազգացողության պատճառով դադարեցրել են հացադուլը և շտապօգնության մեքենայով տեղափողվել են թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոց:

Նրանց վիճակն այս պահին հիվանդանոցի ընդունարանի պատասխանատու բժշկի գնահատմամբ (ով չցանկացավ ներկայանալ) կայուն է: Նշվեց, որ երիտասարդները հիվանդանոց են տեղափոխվել թերշաքարայնություն ախտորոշմամբ, երբ արյան մեջ շաքարների պարունակությունը նորմայի համեմատությամբ ցածր է: Բժշկի խոսքով` առայժմ հնարավոր չէ հստակ նշել, թե երբ դուրս կգրվեն հիվանդները, քանի որ նրանք դեռևս գտնվում են հետազոտության փուլում: Տեղեկացնենք, որ հիվանդանոցում հնարավորություն ունեցանք տեսնելու և զրուցելու հացադուլավորների հետ, ովքեր նշեցին, որ հիվանդանցից դուրս գրվելուց հետո մի փոքր կհանգստանան և Բաղրամյան պողոտայում կշարունակեն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված իրենց պայքարը:

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

Նոյյան տապան  -   Հասարակություն