ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն ունեցան ԵՏՄ երիտասարդ լիդերների առաջին համաժողովին


ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն ունեցան ԵՏՄ երիտասարդ լիդերների առաջին համաժողովին

  • 03-07-2015 19:26:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 2-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մասնակցեցին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության երիտասարդ առաջնորդների առաջին համաժողովին: Համաժողովին ներկայացել էին պատվիրակություններ ՌԴ-ից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ղրղզստանից:
 
Համաժողովն անցկացվեց ՌԴ Պետդումայում, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկավ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Այնուհետև համաժողովի շրջանակներում անցկացվեց լիագումար նիստ, որի ընթացքում թեմատիկ ելույթներով հանդես եկան  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները, ՌԴ Պետդումայի որոշ պատգամավորներ, պատվիրակությունների ղեկավարները, ինչպես նաև համաժողովի հյուրերից:
Նիստի ընթացքում խոսվեց այնպիսի թեմաներից, ինչպիսիք են՝  ԵՏՄ առանձնահատկությունները և հեռանկարները, ԵՏՄ-ն գլոբալ համակարգում, ԵՏՄ շրջանակներում հումանիտար համագործակցությունը, Եվրասիական տնտեսական իրավունք, հակամոնոպոլիստական կարգավորումը որպես ԵՏՄ անդամ երկրների ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացման գործոն, ԵՏՄ բարձրորակ կադրերի պատրաստումը և այլն: Ելույթներից հետո կլոր սեղանի շուրջ քննարկում անցկացվեց <<ԵՏՄ զարգացման ուղիները և հասարակական-քաղաքական գործընթացները>> թեմայով: Քննարկմանը հաջորդեց նիստի արդյունքների ամփոփումը, կազմվեց համաժողովի հուշագիրը, որով նախատեսվում է Եվրասիական տարածաշրջանում երիտասարդության ակտիվացում,  երիտասարդության շրջանում եվրասիական ինտեգրման գաղափարների և հնարավորությունների տարածում ու զարգացում, համաժողովի ամենամյա կազմակերպում, ԵՏՄ կրթական և կադրային պոտենցիալի զարգացում և արկա խնդիրների լուծման համար համապատասխան կազմակերպաիրավական ձևի կիրառում: 
 
Հավելենք, որ համաժողովի ընթացքում ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը հանդես է եկել առաջարկությունների փաթեթով:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play