Խորեոգրաֆիայի պետական թատրոնը ներկայացնում է «Ճպուռն ու մրջյունը» մանկական երաժշտական հեքիաթը


Խորեոգրաֆիայի պետական թատրոնը ներկայացնում է «Ճպուռն ու մրջյունը» մանկական երաժշտական հեքիաթը

  • 03-07-2015 18:56:36   | Հայաստան  |  Մշակույթ

Խորեոգրաֆիայի պետական թատրոնը՝ ս. թ. հուլիսի 5-ին, ժամը 19:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կներկայացնի «Ճպուռն ու մրջյունը» մանկական երաժշտական հեքիաթի առաջնախաղը:
Խորեոգրաֆիայի թատրոնն իր մանուկ և պատանի հանդիսատեսի դատին կհանձնի երաժշտական, գունեղ ներկայացում: Իվան Կրիլովի համանուն առակի հիման վրա ստեղծված մանկական երաժշտական հեքիաթ-ներկայացումը սպասված ու պահանջված է թատերասեր հանդիսատեսի կողմից:
Ներկայացման ռեժիսոր-բեմադրիչն է Վիգեն Ստեփանյանը, երաժշտության հեղինակ Վահե Հայրապետյան, պարերի բեմադրիչ` Սարգիս Հակոբյան, հագուստի ձևավորումը՝ Կարինե Աթանյանի:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ