Ի գիտություն դիմորդների


Ի գիտություն դիմորդների

  • 03-07-2015 16:56:58   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

Հանրապետական ընդունող հանձնաժողովը, որը գլխավորում է  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հիշեցնում է բուհերի դիմորդներին, որ  համաձայան  ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ սահմանված ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի՝  ավարտական վկայականը (ատեստատ, դիպլոմ)  բուհեր ներկայացնելու վերջնաժամկետը սույն թվականի  հուլիսի 10-ն է  / մինչև  ժամը 1800  ներառյալ/:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացնում է, որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները՝ գործող կարգի համաձայն՝ կզրկվեն մրցույթին մասնակցելու և բուհ ընդունվելու հնարավորությունից:

 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ