Փաստաբանների պնդմամբ` ոստիկանության կողմից հուլիսի 23-ին խաղաղ ցուցարարներին ցրելու համար կիրառված մեթոդներն անօրինական են


Փաստաբանների պնդմամբ` ոստիկանության կողմից հուլիսի 23-ին խաղաղ ցուցարարներին ցրելու համար կիրառված մեթոդներն անօրինական են

  • 03-07-2015 22:20:36   | Հայաստան  |  Հասարակություն



Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում խաղաղ ցույց իրականցնող քաղաքացիների ցրելու նպատակով ոստիկանության կողմից հունիսի 23-ին կիրառված ջրցան մեքենան, ձերբակալությունները, քաղաքաիական հագուստով ոստիկաների միջամտությունը, պողոտայում զրահամեքենաների կայանումն անօրինական է: Հատուկ միջոցների կիրառումը խաղաղ հավաքների ժամանակ արգելվում է օրենքով:  Այս մասին հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդպիման ժամանակ նշեցին փաստաբաններ Վարուժան Վարդանյանը և Վահե Սիմոնյանը: Ըստ Վ. Վարդանյանի, բացի վերհոնշյալ խախտումները, խախտում է համարվում նաև ոստիկանության կողմից արված այն հայտարարությունը, թե ցուցարարները հավաքվելով Բաղրամյան պողոտայում, սահմանափակում են հարակից տարածքում բնակվող անձանց սահմանադրական իրավունքները և հանրային շահը, հետևաբար ոստիկանությունը ստիպված է լինելու օգտագործել իր բոլոր լիազորությունները ցույցը ցրելու համար:
«Հայաստանում հավաքների և ցույցերի կազմակերպումը կանոնակարգվում է մի շարք օրենքներով, մասնավորապես Սահմանադրության 29-րդ հոդվածով սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի խաղաղ հավաք իրականացնելու: Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիան, որը նաև գերակա է մեր օրենքի նկատմամբ, նույնպես սահմանում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի այլոց հետ միավորվել և խաղաղ հավաք անցկացնել»,- նշեց Վ. Վարդանյանը Նրա խոսքով` հավաքների ազատության մասին օրենքը սահմանում է երաշխիքներ վերոնշալ իրավունքների պահպանման համար, հետևաբար ոստիկանության հղումը  հավաքների դադարեցման դրույթին, անհիմն է, քանի որ Բաղրամյան պողոտան Ա կետից Բ կետ տեղափոխվելու միակ ճանապարհը չէ, առավել ևս այն դեպքում, որ խնդիրը ոչ թե անձնական, այլ հանրային հնչեղություն  ունի: Փաստաբանի տեղեկացմամբ` վերհոնշյալ օրենքում հստակ  ամրագրված է, որ խաղաղ հավաք կարող են անցկացվել փողոցներում, հրապարակներում, մայթերում, պուրակներում և այլն:
Փաստաբան Վահե Սիմոնյանն իր հերթին տեղեկացրեց, որ ոստիկանության կողմից պարբերաբար հնչող հատուկ միջոցառումներ ասվածը`  զրահամեքենաների, փշալարերի, ջրցան մեքենայի, անգամ ոստիկանության աշխատակիցների կողմից մահակներով վահաններին հարվածելը խաղաղ ցույցի ժամանակ արգելվում է օրենքով:  
Ըստ Վ. Սիմոնյանի` նման գործողությունների ոստիկանությունը կարող է դիմել միայն զանգվածային անկարգությունների դեպքում, երբ քաղաքացիների կողմից կա զինված դիմադրություն: 
Փաստաբանների համոզմամբ, եթե ցուցարարների գերակշիռ մասը տեղյակ լիներ օրենքով սահմանված իր իրավունքներին, ապա նրանք հունիսի 23-ի կապակցությամբ կդիմեին դատարան`իրենց խախտված իրավունքները վերականգնելու և դրանց խախտողներին պատասխանատվության ենթարկելու պահանջով:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play