Հայաստանում էլեկտրաէներգիայի նոր սակագինը սահմավել է օրենքի բազմաթիվ խախտումներով. փորձագետներ


Հայաստանում էլեկտրաէներգիայի նոր սակագինը սահմավել է օրենքի բազմաթիվ խախտումներով. փորձագետներ

  • 03-07-2015 18:54:28   | Հայաստան  |  Տնտեսություն

«Էլեկտրաէներգիայի նոր սակագինը սահմանվել է օրենքի կոպիտ խախտմամբ»,- համոզված է «Զարթոնք» քաղաքական-գաղափարական ակումբի անդամ Արամ Գրիգորյանը: Ինչպես հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նա, նոր սակագնի սահմանան դեպքում, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) պարտավոր է նախնական քննարկումներ կազմակերպել, հետո միայն սակագին սահմանել, ինչը չարվեց: 
 
«ՀՀ-ում գոյություն ունի կառավարման լրջագույն պրոբլեմ ոչ միայն սակագնի սահմանման, այլև երկրի տնտեսական և քաղաքական բոլոր բանագավառներում»,- ասաց Ա. Գրիգորյանը: 
Ըստ նրա` Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով ստեղծված լարված իրավիճակի պատճառը մի խումբ պետական պաշտոնյաների անձնական շահի վերադասումն է պետական և հանրային շահի նկատմամբ:
Ա. Գրիգորյանի խոսքով`Հայաստանում հանրային ծառայությունների սակագները կարգավորվում են պետության կողմից, որն  իր այդ գործառույթը չի իրականացնում, ավելին`  պատասխանատվության բեռը գցում է այլ կառույցների, կազմակերպությունների կամ անհատների վրա:   
«Մենք ասում ենք, որ  պետք է անցկացվի աուդիտ այն դեպքում, երբ ունենք անկախ պետական կառույց` ի դեմս (ՀԾԿՀ). Նա  պարտավոր է ամեն տարի իրականացնել աուդիտ և արդյունքները տրամադրել հանրությանը, ինչը ևս չի իրականացրել»,- ասաց Ա. Գրիգորյանը:
Նրա պնդմամբ` ՀԾԿՀ-ն պետք է լիներ յուրօրինակ հարթակ սպառողի և ընկերության միջև, որտեղ երկու կողմերը կքննարկեին հարցերը, նոր կընդուներին երկկողմ ընդունելի որոշում:
Ա. Գրիգորյանի կարծիքով` հոսանքի թանկացման դեմ պայքարողները պետք է շարժումը սկսեին ՀԾԿՀ շենքի մոտից, իսկ Բաղրամյան պողոտայից պահանջեին Ռուբերտ Նազարյանի հրաժարականը: 
«ՀՀ օրենսդրությամբ  ՀԾԿՀ-ին տրված է լիազորություն սակագների վերանայման հետ կապված, հետևաբար, երբ հանձնաժողովը սակագնի վերանայման անհրաժեշտության դեպում կարող է  սեփական նախաձեռնությամբ կատարել սակագնի վերանայում»,- նշեց Ա. Գրիգորյանը: Վերջինիս պնդմամբ, ՀԾԿՀ-ն ունի մեծ աշխատակազմ, ֆինանսներ, վերահսկողական լիազորություններ, որոնք կարող էր օգտագործել և անցկացնել աուդիտ, ինչը չի արել, քանի որ անկախ հանձնաժողով ասվածն այդքան էլ այդպես չէ. «Ինչ է նշանակում բարձր լիազորություններով օժտված կառույցի ղեկավարը կանչվում է կառավարություն` հոսանքի թանկացման հետ կապված քննարկման մասնակցելու համար»:
«Զարթոնք» քաղաքական-գաղափարական ակումբի մեկ այլ  անդամ Գևորգ Հովսեփյանի կարծիքով`  Բաղրամյան պողոտայում շարունակվող բողոքի ակցիան իրականում միայն հոսանքի թանկացման դեմ չէ. « Այս պահին շոշափվում է հոսանքի թանկացման խնդիրը, մինչդեռ հանրությունը  բողոքում է երկրում տիրող անարդարությունից: Մարդկանց համբերության բաժակը լցվել է, իսկ հոսանքի թանկացումը պարզապես առիթ էր նման պոռթկման»,- նշեց Գ. Հովսեփյանը:
Մասնագետների պնդմամբ` հոսանքի թանկացման որոշումը կարող է չեղարկել միայն ՀԾԿՀ-ը, որն այդ քայլից անմիջապես հետո պարտավոր է հրաժարական տալ:
«Զարթոնք» քաղաքական-գաղափարական ակումբն աջակցում է Բաղրամյան պողոտայում ազգի ապագայով մտահոգված երիտասարդությանը և կոչ անում ՀՀ իշխանություններին ցանկացած որոշում ընդունելու ժամանակ հաշվի առնել հասարակության կարծիքը, լինել ողջախոհ և ոչ մի դեպքում փորձ չանել բռնի ուժով կոտրել ապագայնատենչ երիտասարդության կամքը: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play