Ոստիկանների պնդմամբ՝ Բաղրամյան պողոտայում կազմակերպվելու են սադրանքներ


Ոստիկանների պնդմամբ՝ Բաղրամյան պողոտայում կազմակերպվելու են սադրանքներ

  • 04-07-2015 12:28:47   | Հայաստան  |  Հասարակություն

Այս պահին Բաղրամյան պողոտայում  ոստիկանության աշխատակիցները և Ոստիկանության Հանրային կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը մոտեցել են ցուցարարներին նրանց  ՙթարմՙ  տեղեկատվություն փոխանցելու նպատակով։

Նրանց կողմից կատարված հայտարարության համաձայն՝  Բաղրամյան պողոտայում որոշ մարդկանց կողմից նախապատրաստվում են սադրիչ գործողություններ՝ իրավիճակը սրելու և ապակայունացնելու  նպատակով։  Ոստիկանությունը պնդում է,  որ  տեղեկատվությունը հստակ է ու ճշգրտված։ Նրանք հորդորում են ակտիվիստիերին  չենթարկվել պրովակացիաների և օգնել ոստիկանության աշխատակիցներին  այդ մարդկանց հայտնաբերելու գործում։ Համաձայն նրանց հայտարարության՝  այդ  անհատները  պատրաստվում են աղբամանները տեղափոխել և ավելի մոտեցնել ոստիկաններին,  այնտեղ տեղադրել վրաններ  և կազմակերպել սադրանքներ։

Ակտիվիսները լսելով ոստիկանության աշխատակիցների հայտարարությունը,  պատասխանեցին,  որ իրենք չեն տիրապետում նման տեղեկատվության և ոստիկաններին կոչ արեցին այդ մարդկանց հայտնաբերելու գործընթացում բռնություն չկիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ։ 

Ի պատասխան ակտիվիսների՝  ոստիկանությունը նշեց,  որ իրավիճակից ելնելով կիրառվեն համարժեք քայլեր,  քանի որ ըստ նրանց տեղեկության այդ մարդիկ հոգնել են Բաղրամյան պողոտայում տիրող իրավիճակից և նրանք պատրաստվում են իրենց գործողություններով ավելի հետաքրքիր դարձնել Բաղրամյան պողոտայի մթնոլորտը։

Նշենք, որ ավելի վաղ ցուցարարներին էր մոտեցել նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ առաջարկելով տարածքից հանել որպես բարիկադ ծառայող աղբամանները և դրանք փոխարեն ոստիկանական ուղեփակոցներով։ 

  

Նոյյան տապան  -   Հասարակություն