Սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ՝ անապահով ընտանիքին


Սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ՝ անապահով ընտանիքին

  • 04-07-2015 15:27:31   | Արարատի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
 
Անապահով ընտանիքներին օգնության ձեռք մեկնելը բարի ավանդույթ է դարձել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության համատեղ ծրագրերում։
 
Հերթական օգնությունը հուլիսի 4-ին հասցեագրված էր Մասիսում բնակվող Հովհաննիսյանների ընտանիքին։ Վերջիններս գտնվում են ծայրահեղ ծանր պայմաններում։ Երկու մանկահասակ երեխաները՝ 3-ամյա Գոհարիկը և 6-ամյա Հովիկը, 60-ն անց տատիկի խնամքի ներքո են։ Երեխաների հայրը հաշմանդամ է և այցելության պահին գտնվում էր հիվանդանոցում։ Ընտանիքի միակ կերակրողը տատն է, ով փորձում է կանաչի հավաքելով և վաճառելով, հարևանների տները մաքրելով կերակրել երեխաներին: Ապրում են փոքրիկ սենյակում, չունեն տարրական կոմունալ հարմարություններ:
 
Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնի ղեկավար Արմինե Բարսեղյանը նշում է, որ նման այցելությունները պարբերական բնույթ են կրում։ Հովհաննիսյանների ընտանիքին ցուցաբերվել է աջակցություն` սննդի, հագուստի, հիգիենայի պարագաների և գրենական պիտույքների տեսքով։ Փոքրիկների համար տարել էին նաև խաղալիքներ: Արմինե Բարսեղյանը հույս հայտնեց, որ իրենց աջակցության շնորհիվ գոնե 6 ամիս չորսհոգանոց այս ընտանիքը սննդի կարիք չի ունենա։
 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play