Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է <<Տնջրե>> պատանի երաժիշտների 4-րդ միջազգային փառատոնի մասնակիցներին


Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է <<Տնջրե>> պատանի երաժիշտների 4-րդ միջազգային փառատոնի մասնակիցներին

  • 04-07-2015 15:30:58   |   |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ընդունել է <<Տնջրե>> պատանի երաժիշտների 4-րդ միջազգային փառատոնի մի խումբ մասնակիցների:
 
Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ փառատոնն արդեն իսկ դարձել է ավանդական եւ իր կարեւոր ներդրումն ունի Արցախում մշակույթի, մասնավորապես, դասական երաժշտության զարգացման եւ այս ոլորտում տարբեր երկրների հետ կապերի խորացման գործում:
 
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play