Հունաստանը «ոչ» է ասել միջազգային վարկատուների պայմաններին


Հունաստանը «ոչ» է ասել միջազգային վարկատուների պայմաններին

  • 06-07-2015 11:47:39   | Հունաստան  |  Միջազգային

Հուլիսի 5-ին Հունաստանում անցկացված հանրաքվերի ընթացքում հույները «ոչ» են ասել միջազգային վարկատուների պայմաններին` այն է շարունակել կոշտ տնտեսական քաղաքականությունը:
 
100% ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում միջազգային վարկատուների պահանջներին «ոչ» է ասել ընտրողների 61.31%-ը, կողմ է արտահայտվել 38.69%-ը. այս մասին հայտնել է РИА Новости-ն՝ հղում անելով հունական ԶԼՄ-ներին: Հանրաքվեից հետո Աթենքի փողոցներում տոնախմբություններ են եղել, հույները դուրս են եկել փողոցներ, երգել և պարել: Հիշեցնենք, որ Հունաստանում երեկ անցկացվել է միջազգային վարկատուների ներկայացրած առաջարկների վերաբերյալ հանրաքվե: Համաձայնագիրը ներկայացրել էին Եվրահանձնաժողովը, Եվրոպական կենտրոնական բանկը և Միջազգային արժութային հիմնադրամը:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play