ՀԾԿՀ-ն վերահաստատել է «Երևան Ջուր» ընկերության գործող սակագները


ՀԾԿՀ-ն վերահաստատել է «Երևան Ջուր» ընկերության գործող սակագները

  • 07-07-2015 13:53:24   | Հայաստան  |  Տնտեսություն

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հուլիսի 7-ին կայացած նիստում քննարկվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը։
 
 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարածած մամլո հաղորդագրության համաձան՝ քննարկելով վերը նշված հարցը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ, 79.1-րդ հոդվածները և հաշվի առնելով «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի հունիսի 29-ի №ԳԳ/4820 գրությունը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է` վերահաստատել սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման գործող գումարային սակագինը` 170,256 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։
 Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2015 թվականի օգոստոսի 9-ից։
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play