ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության պատվիրակությանը


ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության պատվիրակությանը

  • 12-07-2015 20:43:09   | Հայաստան  |  Մշակույթ

 Այսօր՝ հուլիսի 12-ին, ՀնՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության պատվիրակությանը՝ ախարար Միխեիլ Գիորգաձեի գլխավորությամբ։ Հասմիկ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակի շրջանակներում 3-րդ միջազգային խորհրդաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար, ինչպես նաև համոզմունք հայտնել, որ վրացական կողմի մասնակցությունը կարևոր և զգալի ներդրում կլինի խորհրդաժողովի աշխատանքներին: Միխեիլ Գիորգաձեն իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերի, ջերմ ընդունելության եւ հետաքրքիր ծրագրի համար։ Ընդգծելով, որ Հայաստանի և Վրաստանի միջև մշակութային հարաբերություններն ունեն դինամիկ զարգացման միտում և ընդգրկում են գրեթե բոլոր ոլորտները՝ կինո, թատրոն, գրականություն և մշակութային ժառանգություն (հուշարձանների պահպանություն և վերականգնում, թանգարաններ) , որոնք վերջին տարիներին ստացել են նոր որակական դրսևորում, Հասմիկ Պողոսյանը կարևորել է երկու երկրների միջև համագործակցության համար իրավական հիմքերի ապահովումը, ինչի համար լավագույն միջոցը միջնաժամկետ համագործակցության ծրագրերի մշակումն է: ՀՀ մշակույթի նախարարը տեղեկացել է վրացի գործընկերոջը, որ 2015 թ. լրանում է «ՀՀ մշակույթի նախարարության և Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության միջև 2013-2015թթ. համագործակցության մասին» ծրագրի գործողության ժամկետը և առաջարկել է սկսել նոր ծրագրի ստորագրման գործընթաց: Կողմեը պայմանավորվել են երկարաձգել փաստաթղթի գողծողության ժամկետը եւ այն դարձնել առավել գործնական։ Բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը մշակութային ժառանգության պահպանության ոլորտում, Հասմիկ Պողոսյանը հույս է հայտնել, որ կողմերը կշարունակեն իրենց կառուցողական համագործակցությունը Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի շրջանակներում: ՀՀ մշակույթի նախարարը կարևորել է համատեղ աշխատանքային խմբի գործունեությունը, որը երկու երկրների միջև ձևավորված կառուցողական գործունեության դրսևորումներից է: Հասմիկ Պողոսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերոջը՝ Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի վերնորոգման և ամրակայման հարցում հետևողականության համար։ Անդրադառնալով «Համագործակցություն» նախագծին՝ Հասմիկ Պողոսյանն ասել է, որ նախագծի շրջանակում ընթացքի մեջ է հայ-վրացական կոմպոզիտորական փառատոն – համերգը, որն իրականացվում է Հայաստանի և Վրաստանի կոմպոզիտորների միությունների կողմից։ ՀՀ մշակույթի նախարարը Միխեիլ Գիորգաձեին առաջարկել է հեռուստատեսային, ջազային կամ համերգային համատեղ նախագիծ իրականացնել։ Միխեիլ Գիորգաձեն ՀՀ մշակույթի նախարարին տեղեկացրել է, որ Վրաստանը «Ստեղծագործ Եվրապա» ծրագրի պաշտոնական անդամ է՝ առաջարկելով Հայաստանի հետ որպես գործընկերներ՝ մշակութային համատեղ ծրագիր մշակել և ներկայացնել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերականգնող-ճարտարապետների (ռեստավրատոր) մասնագիտությունը «ծերացող» է, առաջարկվել է երկու երկրների երիտասարդ մասնագետներին վերապատրաստել ՝ ներառելով իտալական փորձը։ Համատեղ ծրագրերի շարքում է նաև «Կինոէքսպրես» ծրագիրը, որը Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեի կողմից հավանության է արժանացել։ ՀՀ մշակույթի նախարարն առաջարկել է առաջիկայում այն իրականացնել Ջավախքում։ Հասմիկ Պողոսյանը նշել է, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կայուն համագործակցություն է ծավալում վրաց կինեմատոգրաֆիստների հետ. այս տարի փառատոնի շրջանակում կներկայացվի 3 ֆիլմ։ Անդրադառնալով «Երևան-Թբիլիսի տրանզիտ» երաժշտական նախագծին՝ Հասմիկ Պողոսյանը նշել է, որ հայկական կողմը հարցը բարձրացրել է դեռևս նախորդ տարի, համատեղ իրականացնելու համար: ՀՀ մշակույթի նախարարն առաջարկել է այն իրականացնել երկու երկրների նախարարությունների աջակցությամբ: Հանդիպման ավարտին Միխեիլ Գիորգաձեն Հասմիկ Պողոսյանին նվիրել է 2014 թվականին Թբիլիսիում հրատարակված հայ-վրացական «Հին վրացերեն-հին հայերեն» փաստագրական բառարանը, որի հեղինակը Իլյա Աբուլաձեն է։

Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play