Արցախում են առաջին հայ-իրանական համատեղ վավերագրական-գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադին եւ ֆիլմի տնօրեն Ռուբինա Ղազարյանը


Արցախում են առաջին հայ-իրանական համատեղ վավերագրական-գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադին եւ ֆիլմի տնօրեն Ռուբինա Ղազարյանը

  • 13-07-2015 16:18:27   |   |  Մամլո հաղորդագրություն
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 13-ին ընդունել է Արցախում նկարահանվող առաջին հայ-իրանական համատեղ վավերագրական-գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադին եւ ֆիլմի տնօրեն Ռուբինա Ղազարյանին:
 
Երկրի ղեկավարը կարեւորել է այս նախաձեռնությունը՝ Արցախի մասին տարբեր արժեքավոր նյութերի պատրաստման եւ լայն հանրությանը ներկայացման տեսանկյունից, նշելով, որ այն կնպաստի մեր հանրապետությունում մշակույթի զարգացման գործին:
 
Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
 
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն