Ամփոփվեցին կոռուպցիայի մասին տնային տնտեսությունների հետազոտության նախնական արդյունքները<br />


Ամփոփվեցին կոռուպցիայի մասին տնային տնտեսությունների հետազոտության նախնական արդյունքները

  • 10-12-2010 20:32:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ 2010թ. կոռուպցիայի մասին տնային տնտեսությունների հետազոտության նախնական արդյունքների, հարցվածների կեսից ավելին գտնում է, որ կոռուպցիան շատ լուրջ խնդիր է Հայաստանում: Հարցվածների կեսի կարծիքով, կոռուպցիան ամենաշատը տարածված է բարձրաստիճան պետական պաշտոնյաների շրջանում: Ընդամենը 3 տոկոսն է գտնում, որ կոռուպցիան նվազեցնելուն ուղղված կառավարության ջանքերը «շատ արդյունավետ են»: Հետազոտությունն հանձնարարվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի կողմից եւ իրականացվել Եվրասիա համագործակցության հիմնադրամի Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ ծրագրի հայաստանյան կենտրոնի կողմից: 2010թ. հետազոտության շրջանակում հարցումներն իրականացվել են 18 տարեկանից բարձր 1528 անձանց շրջանում, նոյեմբերի 5-23-ն ընկած ժամանակահատվածում: Հետազոտությունն ամբողջովին կհրատարակվի 2011թ. փետրվարին:
Նոյյան տապան  -   Հասարակություն