Աշխարհի տարբեր երկրներից Արցախ են ժամանել սփյուռքահայ ուսանողներ


Աշխարհի տարբեր երկրներից Արցախ են ժամանել սփյուռքահայ ուսանողներ

  • 18-07-2015 13:17:24   |   |  Հասարակություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին ընդունել է <<Դեպի Հայք>> հիմնադրամի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներից Արցախ ժամանած մի քանի տասնյակ սփյուռքահայ ուսանողների:
Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող  մի շարք հարցեր:
 
Ջերմ եւ անմիջական մթնոլորտում Նախագահ Սահակյանը պատասխանել է ուսանողների կողմից բարձրացված հարցերին:
Երկրի ղեկավարը կարեւորել է հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները եւ նմանատիպ այցելություններն Արցախ` դրանք համարելով համահայկական կապերի զարգացման ու սփյուռքում հայապահպանության կարեւորագույն գրավականներից մեկը:
Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն