«ENEX էներգակայանների առավելությունները, կիրառման փորձը և հեռանկարը» թեմայով ասուլիսի տեսագրությունը


«ENEX էներգակայանների առավելությունները, կիրառման փորձը և հեռանկարը» թեմայով ասուլիսի տեսագրությունը

  • 21-07-2015 12:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Հուլիսի 21-ին ժամը 12,00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  տեղի ունեցավ  ասուլիս՝ լոկալ էներգետիկայի զարգացման հիմնախնդիրներում  նոր մոտեցումների  վերաբերյալ։   
 
 
Թեման՝  «Տեխնոլոգիական առաջընթաց հանդիսացող Կապստոն միկրոտուրբինների հիմքի վրա կառուցված ENEX էներգակայանների առավելությունները, կիրառման փորձը և հեռանկարը մեր տարածաշրջանում»:
 
Բանախոսներն են
 
ԲՊՑ Ինժինիրինգի ընկերության (bpcenergy.ru) միջազգային վաճառքի գծով ղեկավար Անդրեյ Դաշիեվը ք.Մոսկվա:
Լոկալ էներգետիկ ցանցերի զարգացման հարցերով Հայաստանի պատասխանատու Նորայր Հովակիմյանը:
 
 
Թեմայի վերաբերյալ 
 
Լոկալ էներգահամալիրներ  – «Կապստոն» միկրոտուրբիններ 
 
Քննարկելով լոկալ էներգետիկայի զարգացման հիմնախնդիրները, բնականաբար ենթադրում ենք  ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման մասին, որոնք կապահովեն բարձր ՕԳԳ, ցածր արտանետումներ, ինչպես նաև հնարավոր կլինի օգտագործել կոգեներացիան:
 
Լոկալ էներգետիկայի զարգացման  խնդրում սկզբունքորեն նոր մոտեցում ապահովելու նպատակով պետք էր այն դարձնել առավելագույնս պարզ շահագործվող, միևնույն ժամանակ  օժտված  անձնական համակարգչին բնորոշ սպառողական  բարձր հատկանիշներով: Այս սկզբունքի ընտրությունը պատահականություն չէր: 90-ական թթ. սկզբներին այս տեխնոլոգիաները զարգացրեց “Կապստոն Տուրբին Կորպորացիան”, ստեղծված Բեն Ռոզենի կողմից, որը նաև աշխարհահռչակ “Կոմպաք” ֆիրմայի հիմնադիրներից է:  “Կապստոն”-ի  տեխնոլոգիայի մշակման համար ծախսվել է 10 տարուց ավելի ժամանակ և ներդրվել 200 000մլն ԱՄՆ դոլարից-ից ավելի գումար: Այսպիսի մոտեցումը և 100-ից ավել արտոնագրերը ինքնին խոսում են այս տեխնոլոգիայի նորարարական և մանրամասն մշակված լինելու մասին:
 
Այսօր ամբողջ աշխարհում շահագործվում են 6000-ից ավելի միկրոտուրբինային սարքավորումներ: Միկրոտուրբինային սարքավորումները օգտագործվում են ապահովելու համար  որակյալ էներգիայով տարբեր շինություններ- ադմինիստրատիվ շենքեր, առևտրային և ժամանցային համալիրներ, դպրոցներ և հիվանդանոցներ, մարզադաշտեր և ջրաշխարհներ, տրանսպորտի և կապի ձեռնարկություններ, բնակելի շենքեր և արդյունաբերական ձեռնարկություններ:
 
 “Կապստոն”  միկրոտուրբինները աչքի են ընկնում մթնոլորտ արտանետվող   ամենացածր քանակով, որոնք հարյուրավոր անգամ ավելի քիչ են, քան գազամխոցային կամ դիզելային գեներատորներինը: “Կապստոն” միկրատուրբիններին նախապատվություն են տալիս բնապահպանական գոտիներում իրականացվող նախագծերում, օրինակ մարզա-առողջարանային համալիրների էներգաապահովման հարցերում: Միկրոտուրբինները ապահովում են ամենաբարձր արդյունավետություն կոգեներացիայի և տրիգեներացիայի հարցերում, ունեն նվազագույն շահագործման ծախսեր, ամբողջովին ավտոմատացված են և կառավարվում են նաև Ինտերնետի միջոցով: Այդ պատճառով նպատակահարմար է միկրոտուրբինների կիրառումը հեռավոր օբյեկտների էներգաապահովման համար: Շահագործման նվազագույն ծախսերի շնորհիվ էլեկտրաէներգիայի ինքնարժեքը 15-30% ցածր է այլ սարքավորումների համեմատ:  Միկրոտուրբինների ամենակարևոր արժանիքներից է վառելիքների “ամենակերությունը”:
 
Բացի արդյունաբերական ձեռնարկություններից միկրոտուրբինները հետաքրքրում են նաև ռացիոնալ սեփականատերերին, որոնք ծախսերը հաշվել գիտեն և գնահատում են էներգաապահովման համակարգի հուսալիությունն ու ապահովությունը: Արդյունաբերական ձեռնարկությունների համար միկրոտուրբինները հատկապես արդյունավետ են, երբ առկա է ջերմային էներգիայի անհրաժեշտություն : Այս դեպքում տաք արտանետումները օգտագործվում  են տեխնոլոգիական պրոցեսների մեջ, օրինակ պատրաստի արտադրանքի չորացման նպատակով: Այսպիսի նախագծեր իրականացվում են ապակու, կերամիկայի, սննդի արդյունաբերության մեջ, որի շնորհիվ ձեռնարկությունները էականորեն կրճատում են գազի ծախսը, արդյունքում արտադրվող ապրանքների ինքնարժեքի մեջ էականորեն նվազեցվում է  էներգակիրների համար նախատեսված ծախսերը:  
 
Սկսելով համագործակցություն “Կապստոն Տուրբին Կորպորացիայի” հետ և դառնալով բացառիկ ներկայացուցիչ ՌԴ-ի և ԱՊՀ-ի երկրներում,  2002թ. Ներկրվում են  առաջին միկրոտուրբինային սարքավորումները: 12   տարվա ընթացքում   “ԲՊՑ Ինժինիրինգի” կողմից իրականացվել են 250-ից ավել նախագծեր և տեղադրվել են 1300-ից ավելի ժամանակակից միկրոտուրբիններ: Առկա են  տարածքային ներկայացուցչություններ և սպասարկման կենտրոններ ԱՊՀ-ի ողջ տարածքում,  ինչպես նաև գործում է  գործընկերների զարգացած ցանց, որի միջոցով իրականացվում է սարքավորումների վաճառք և տեխնիկական սպասարկում:
 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել  060-27-64-62 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ