««Ազգային երգ ու պար» առարկան դպրոցներում պետք է դասավանդեն միայն մասնագետները.Պնդում են ոլորտի ներկայացուցիչները (Տեսագրություն)


««Ազգային երգ ու պար» առարկան դպրոցներում պետք է դասավանդեն միայն մասնագետները.Պնդում են ոլորտի ներկայացուցիչները (Տեսագրություն)

  • 22-07-2015 13:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Հուլիսի 22-ին  ժամը 13.00-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  մասնագետները անդրադարձան հուլիսի 2-ին  ՀՀ կրթության և գիտության նախարարի  կողմից ստորագրված  «Ազգային երգ ու պար» առարկան  Հայաստանի Հանրապետության ևս 100 հանրակրթական ուսումնական հաստատություններում  ներդնելու հրամանին։
  
Թեման՝  «Որքանո՞վ  է  «Ազգային երգ ու պար» առարկան նպաստում աշակերտների  գեղագիտական դաստիարակությանը  ու հայացքների ձևավորմանը. առակայի  նպատակը,  ուսուցման  մեթոդները,  իրականացման խնդիրները»։ 
 
Բանախոսներն են
 
Կառլեն Միրզոյան – ՀՀ առաջին ժողովրդական նվագարանների ֆիլհարմոնիկ պետական նվագախմբի,  «Տկզարներ» հնագույն շնչական նվագախմբի,  ժող. նվագարանների հատուկ դպրոցի հիմնադիր 
 
Անժելա Աթաբեկյան – քանոնահարուհի,  համաշխարհային անհատ կատարողների մրցույթների ոսկե մեդալակիր,  ՀՀ արվեստի վաստակավոր ժող, արտիստ, պրոֆեսոր,  ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ
 
Արմինե Միրզոյան  - երաժշտագետ, սրնգահար,  մեներգչուհի,  «Տկզարներ» համույթի գեղարվեստական ղեկավար
 
Սամվել  Մուրադյան  - գրականագետ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ,  դոկտոր –պորֆեսոր,  ԵՊՀ գրականության ամբիոնի վարիչ
Դավիթ Սարգսյան - գրականագետ, հրապարակախոս, արձակագիր
 
Ասուլիսի ընթացքում բանախոսները անդրադարձան նաև վերջին շրջանում քաղաքացիական շարժումների ընթացքում ազգային երգ ու պարի դերին ու նշանակությանը։
 
Ասուլիսին ներկա են եղել հետեւյալ լրատվամիջոցները
1.Հ1TV
2,.Shant TV
3.Ararat TV
4.NT.am
5.Armradio.am
6.Armenpress.am
7.Aravot.am
8.Newsarmenia.am
9.168.am
10.Hraparak.am
11.հանրային ռադիո «Լյունսե»երիտասարդական ծրագիր
12.Հայկական ժամանակ
13.Nyut.am
Ասուլիսի լուսանկարներն այստեղ
 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-27-64-62 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ