Կիրառված բռնությունների արդյունքում ամբաստանյալը խոստովանել է իր կողմից չկատարած սպանությունը.ՀՔԾ


Կիրառված բռնությունների արդյունքում ամբաստանյալը խոստովանել է իր կողմից չկատարած սպանությունը.ՀՔԾ

  • 24-07-2015 12:46:54   |   |  Իրավունք

 
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի փետրվարի 19-ին ինքը հրավիրվել է ՀՀ ոստիկանության մարզային բաժին, որտեղ ծառայություն իրականացնող ոստիկանը սպառնալիքներ է տվել իրեն՝ պահանջելով խոստովանել իր կողմից չկատարած սպանությունը:
 
Այնուհետև ՀՀ ոստիկանության մարզային բաժնի պետը իր նկատմամբ կիրառել է բռնություն, ինչի արդյունքում ստացել է մարմնական վնասվածքներ և խոստովանել, թե, իբր, իրականում ինքն է սպանությունը կատարել:
Պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
 
ՀՀ  հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից հայտնում են՝ կատարվում է նախաքննություն:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք