ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Շտեֆան Գրիվալսկիին


ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Շտեֆան Գրիվալսկիին

  • 24-07-2015 17:48:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Շտեֆան Գրիվալսկիին: 
 
Շնորհավորելով փոխգնդապետ Գրիվալսկիին Հայաստանում նշանակվելու կապակցությամբ և մաղթելով հաջողություններ, Սեյրան Օհանյանը նշել է, որ պաշտպանական բնագավառում Չեխիայի հետ համագործակցությունը կարևորվում է Հայաստանի կողմից: ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նոր կցորդի նշանակումից հետո համագործակցությունը նոր թափ կստանա:
 
ՀՀ  ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են,  որ դեսպան Միկիսկան իր հերթին նշել է որ Հայաստանը Չեխիայի համար համարվում է կարևոր գործընկեր և Չեխիան պատրաստ է շարունակել պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման դինամիկան:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն