ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են կատարված աշխատանքների արդյունքները


ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են կատարված աշխատանքների արդյունքները

  • 24-07-2015 17:54:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հուլիսի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն` նվիրված 2015թ. առաջին կիսամյակի ընթացքում 1-ին բանակային զորամիավորման գործունեության արդյունքների ամփոփմանը: 
 
Նիստի ընթացքում զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, զորամիավորման ենթակա ստորաբաժանումների մարտական պատրաստականության բարձրացմանը միտված բոլոր պլանային և արտապլանային միջոցառումները:
Զորամիավորման հրամանատարը ներկաների ուշադրությունը հրավիրել է հատկապես ենթակա ստորաբաժանումներում անցկացված մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների, մարտավարաշարային և օպերատիվ պատրաստության պարապմունքների, հրամանատարաշտաբային զորավարժությունների, շտաբային մարզումների, զինվորական կարգապահության բարձրացմանը միտված և բանակ-հասարակություն կապերի ամրապնդմանն ուղղված միջոցառումներին: Գնդապետ Տիգրան Փարվանյանն արձանագրել է, որ հաշվետու ժամանակահատվածում կատարված հետևողական աշխատանքի արդյունքում նվազել են կարգապահական խախտումները, արտակարգ դեպքերն ու պատահարները: 
Ամփոփելով զեկույցը՝ գնդապետ Փարվանյանն անդրադարձել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հանձնարարականների և հրահանգների ուղղությամբ իրականացված աշխատանքներին:
 
ՀՀ  ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են,  որ խորհրդակցության ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընթացիկ խնդիրների վերաբերյալ մի շարք ցուցումներ և հանձնարարականներ է տվել զորամիավորման հրամանատարական կազմին՝ մատնանշելով առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային հիմնական ուղղությունները:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն