Երթևեկության փոփոխություն՝ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի անվան հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում


Երթևեկության փոփոխություն՝ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի անվան հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում

  • 24-07-2015 18:37:01   | Հայաստան  |  Հասարակություն

 

Հուլիսի 26-ից Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի անվան հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

2015 թվականի հուլիսի 26-ից Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի անվան հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները. հարակից փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին: 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play