Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակությունն այցելել էր ԼՂՀ


Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակությունն այցելել էր ԼՂՀ

  • 24-07-2015 18:29:57   |   |  Հասարակություն

 Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շարունակվում են մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրերը:

Հերթական պաշտոնական այցով Արցախում է գտնվել Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակությունը: Այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության ոլորտի մասնագետների հետ և քննարկել առաջիկա ծրագրերը: Այնուհետ պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր: Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Ստեփանակերտի սպորտդպրոցում, որին ցուցաբերվել է տեխնիկական աջակցություն: Էրեբունի վարչական շրջանի պատվիրակությանն ընդունել է նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրիկ Գրիգորյանը: Առաջիկա ամիսներին փոխայցելությունները կշարունակվեն:

Նոյյան տապան  -   Հասարակություն