Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն ու ՀՀ Արարատի մարզը կհամագործակցեն


Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն ու ՀՀ Արարատի մարզը կհամագործակցեն

  • 24-07-2015 18:31:55   | Արարատի մարզ  |  Հասարակություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի հետ համագործակցության ծրագրի շրջանակում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը հանդիպել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հետ:
 
Կարևորելով տեղական ինքնակառավարման մակարդակում համագործակցությունը վարչական շրջանի և մարզի միջև՝ կողմերը խոսել են փոխգործակցության  ուղղությունների ու հեռանկարների մասին, որից հետո կնքվել է  բարեկամության համաձայնագիր: Ըստ այդմ, քաղաքային տնտեսության կառավարման ոլորտներում նախատեսվում է իրականացնել  փորձի փոխանակման, մշակութային, սոցիալական, առողջապահական  ուղղվածության ծրագրեր,մարզական միջոցառումներ, ուսուցիչների, աշակերտների, մարզդպրոցների մարզիչների փոխայցելություններ: 
ՀՀ Արարատի մարզ կատարած բարեկամական այցի շրջանակում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը հանդիպել է Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանի հետ: Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի  և ՀՀ Արարատի մարզի միջև համագործակցության համաձայնագրով վարչական շրջանի ու Մասիս քաղաքի միջև փոխգործակցություն կծավալվի  երիտասարդության հետ տարվող աշխատանքների , ինչպես նաև մշակութային, կրթական ու այլ ոլորտներում:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն