Աջափնյակի հանդբոլի թիմը `«Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային փառատոնի հանդբոլի մրցաշարի հաղթող


Աջափնյակի հանդբոլի թիմը `«Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային փառատոնի հանդբոլի մրցաշարի հաղթող

  • 24-07-2015 18:34:52   | Հայաստան  |  Սպորտ

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում շարունակվում է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնը` 7 մարզաձևերով: 
 
Հուլիսի 20-ին մեկնարկել էր հանդբոլի «Սրընթաց գնդակ» մրցաշարը: Հուլիսի 24-ին արդեն հայտնի են դարձել մրցաշարային եռյակում տեղ գտած թիմերը: Երրորդ տեղի համար պայքարում Դավթաշենի թիմը ուժեղ է գտնվել Ավանցիներից, իսկ մրցաշարի հաղթող է հռչակվել Աջափնյակ վարչական շրջանի թիմը, որը եզրափակչում առավելության է հասել Շենգավիթի հանդբոլի թիմի նկատմամբ: Մրցաշարային եռյակում տեղ զբաղեցրած բոլոր թիմերը պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և գնդակներով: Փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play