Համացանցում հայտնվել է եզդիներին պախարակող կեղծ տեսանյութ


Համացանցում հայտնվել է եզդիներին պախարակող կեղծ տեսանյութ

  • 25-07-2015 11:21:39   | Հայաստան  |  Հասարակություն
 
Համացանցում ինչ-որ անդեմ, միայն էժանագին քլիք հավաքող կայքեր տեսանյութ են տարածել, թե իբր Իրաքի Մոսուլ քաղաքի եզդի համայնքի շուրջ 1000 մարդիկ քարկոծում են անչափահաս մի աղջկա, ում միակ մեղքը եղել է տանից փախչելն ու իր սիրած մահմեդական տղայի հետ ամուսնանալու ցանկությունը:
 
Էժանագին նյութի շնորհիվ նույնքան էժանագին կայքերը րոպեների ընթացքում մեծ դիտողականություն ունեցան, իսկ վատաբանող մեկնաբանությունների մասին խոսելն ավելորդ է:
Ես՝ «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Ռուստամ Բաքոյանս, Հայաստանի եզդիական համայնքի անունից վստահեցնում եմ, որ տեսանյութում երևացող մարդիկ, չարաբաստիկ դրվագները բացառապես ոչ մի կապ չունեն եզդիներիս հետ: Սույս կայքերը վերցրել են նյութ և նույնիսկ առանց հղման ինքնուրույն որոշել, որ տեսանյութում պատկերվածներն ազգությամբ եզդիներ են: Նրանք, սակայն, կիսագրագետ լինելով՝ մի քանի հանգամանք հաշվի չեն առել:
Առաջին՝ տեսանյութում հնչում է թուրքաարաբական ինչ-որ կլկլոց, որը մեր ազգի հետ ոչ մի աղերս չունի, իսկ եզդիներն ու ազգին լավ ճանաչողները կփաստեն, որ ոչ մի իսկական եզդի նմանօրիանակ երգեր չի լսում: 
Երկրորդ՝ տեսանյութում պատկերված տղամարդիկ առանց գլխաշորերի են, իսկ եզդիները, հատկապես իրաքաբնակները, կրում են կարմիր գույնի գլխաշորեր:
Երրորդ՝ ազգիս, հատկապես իրաքաբնակների համար մեղք է հագնել կապույտ գույնի որևէ հագուստ, իսկ ահա, ինչպես բոլորդ եք տեսնում, սույն տեսանյութում երևաոցող տղամարդկանց մեծամասնությունը կապույտ հագուստով է: 
Վերջին ամենակարևորն ու տեղեկությունները հերքող փաստը. Մոսուլում և դրա հարակից տարածքում արդեն մի քանի տարի է, ինչ եզդիներ չեն բնակվում. պատճառը մահմեդականների հետ կրոնական խնդիրն է: 
Նման լրատամիջոցներին, (թեև ամոթ է նրանց լրատվամիջոց կոչելը), խորհուրդ կտանք նման աղբի շնորհիվ եզդիներին, ինչպես նաև բոլոր մյուս ազգերին պախարակող տեսանյութերով չինքնահաստատվել: Գոնե այս շրջանում հարգեք մեր մեծ վիշտը: 
 
«Շամս» մարդասիրական ՀԿ-ի նախագահ, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյան 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն