Սահմանամերձ Նավուր համայնքում այսուհետ գործելու է հիմնանորոգված ամբուլատորիա


Սահմանամերձ Նավուր համայնքում այսուհետ գործելու է հիմնանորոգված ամբուլատորիա

  • 27-07-2015 16:16:32   | Տավուշի մարզ  |  Հասարակություն

Նավուր համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնն այսուհետև կսպասարկի Տավուշի մարզի Նավուր, Չինչին և Իծաքար համայնքների շուրջ1970 բնակչության: 2014 թվականին ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում կառուցված շենքի բացմանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Ի.Բեյլին: 
 
«Անկախության տարիներից ի վեր ենթակառուցվածների մեջ այս ամբուլատորիան առաջին կառույցն է համայնքում, որը շատ դրական ազդեցություն կունենա առողջապահության զարգացման վրա: Շնորհակալ ենք ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասեյակին և Համաշխարհային բանկին այս ծրագիրը կյանքի կոչելու համար»,- ասաց Նավուր համայնքի ղեկավար Արամ Նիգոյանը`  հայտնելով համայնքի  բնակչության գոհունակությունը: 
 
ՆավուրհամայնքիառողջությանառաջնայինպահպանմանկենտրոնիտնօրենԳայանե Գևորգյանն ընդգծեց, որ այս բժշկական կազակերպության գործունեությունը էականորեն կնպաստի բժշկական օգնության և սպասարկման  բարելավման գործընթացին` հնարավորություն ընձեռելով սահմանամերձ համայնքի բնակչությանն առաջնային բուժօգնություն ստանալ լավ պայմաններում: 
 
Արմեն Մուրադյանը բուժաշխատողներին ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարության 2015թ. ներդրված նոր ծրագրերը` կարևորելով դրանց արդյունավետ իրականացումը: Նախարարը հետաքրքրվեցսոցիալական փաթեթի շահառուների համար ներդրված կանխարգելիչ բժշկական զննության ծրագրի ընթացքով, անդրադարձավ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում այս տարվա հունվարից մեկնարկած սկրինինգային ծրագրերին`ընդգծելով բնակչության իրազեկության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների կարևորությունը:
 
Նշենք, որ ՀՀ մարզերի առողջապահության համակարգերի արդիականացմանարդյունքում2014 թվականին ՆավուրիհամայնքնընդգրկվեցՀամաշխարհային բանկի հավելյալ  ֆինանասավորմանվարկայինծրագրում: Եվ, քանի որ տվյալ տարածքում վերանորոգմանաշխատանքներկատարելը նպատակահարմարչէր,ուստի որոշվեց հատկացված տարածքում կառուցել ամբուլատորիայի նոր շենք, որի շինարարական աշխատանքները սկսվել են 2014 թվականի ապրիլին: Ընդհանուր առմամբ,Նավուր համայնքում ներդրվել է շուրջ 52.5 մլն դրամ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play