«Սահմանադրությունը պետք է հստակ լինի». Ազգային արժեքների պահպանման ճակատ
27-07-2015 13:35:55 | Հայաստան | Քաղաքական
Սահմանադրական բարեփոխումների «նախագծով» լրացուցիչ վերացականություն են ավելացնում ներկա Սահմանադրությանը:
Որպեսզի որոշ կեղտեր իրենց «բարոյականության» սանդղակով կարողանան հղում անել Սահմանադրությանը։
Մի խոսքով վերադարձ դեպի ստալինիզմ։
Մենք մեր Սահմանադրությամբ, մեր իշխանություներով կատարյալ աղետ ու փորձանք ենք մեր գլխին:
Սահմանադրությունը պետք է ոչ մի վերացական ու երկիմաստության հնարավորություն ընձեռող բառ չպարունակի, պետք է հստակ լինի։ Ի՞նչ է նշանակում խիղճ, ի՞նչ է նշանակում բարոյականություն, ի՞նչ է նշանակում պետական անվտանգություն… Ո՞նց կարող է ՀՀ Սահմանադրությունը լինել ամենավերին օրենքը, եթե այդ նույն Սահմանադրության մեջ շատ հոդվածներ հղվում են ինչ–որ անորոշ օրենքի («օրենքով սահմանված կարգով», «արգելվել օրենքով», «նախատեսվել օրենքով», ), այսինքն ինչ–որ մի օրենք կարող է գերակայություն ունենալ Սահմանադրության կետերի նկատմամբ։ Այդ դեպքում` ձեր ինչի՞ն է պետք Սահմանադրությունը, բավարարվեք օրենքով: