Աջափնյակի թիմը «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային փառատոնի հեծանվավազքի մրցաշարի հաղթող


Աջափնյակի թիմը «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային փառատոնի հեծանվավազքի մրցաշարի հաղթող

  • 27-07-2015 14:52:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում շարունակվում է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնը` 7 մարզաձևերով: 
 
Հուլիսի 27-ին ավարտվել է հեծանվավազքի «Անիվ» մրցաշարը: Թիմային հաշվարկով երրորդ տեղը զբաղեցրել է Շենգավիթ վարչական շրջանը, երկրորդն են ճանաչվել նուբարաշենցի հեծանվորդները, իսկ մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է Աջափնյակ վարչական շրջանի թիմը: Մրցաշարին մասնակցել են 2004, 2005 թվականներին ծնված երեխաները: Պատվո եռյակում տեղ զբաղեցրած բոլոր թիմերը պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով: Փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն