Սյունիքի մարզպետի որդուն ոստիկանները ձեռնաշղթայված տեղափոխել են քննչական կոմիտե (Տեսագրություն)


Սյունիքի մարզպետի որդուն ոստիկանները ձեռնաշղթայված տեղափոխել են քննչական կոմիտե (Տեսագրություն)

  • 27-07-2015 15:46:01   | Հայաստան  |  Իրավունք

Այսօր Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հատուկջոկատայինները դիմակավորված ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից Հայաստանի քննչական կոմիտե տեղափոխեցին Սյունիքի մարզպետ, «Լիցկա» մականվամբ Սուրեն Խաչատրյանի տղային՝ Տիգրան Խաչատրյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ. Խաչատրյանը քննչական կոմիտեի շենք բերվեց ձեռնաշղթայված, որտեղ, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, քննչական գործողություններ են կատարվելու:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քննչական կոմիտեի շենքի դիմաց էր գտնվում նաև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: 

Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ իր տեղեկություններով, հուլիսի 25-ին Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել էր Տիգրան Խաչատրյանը: Վերջինս Սյունիքի մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի որդին է: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Տ. Խաչատրյանի փաստաբանը անգամ միջնորդել էր քննիչին, որպեսզի իր պաշտպանյալը խոշոր չափի գրավի դիմաց չձերբակալվի և քննիչի կայացրած նախորդ որոշումը, այն է՝ մարզպետի որդին ստորագրությամբ չբացակայի բնակավայրից, ուժի մեջ մնա, սակայն քննիչը մերժել էր: 

Ըստ ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ իր տեղեկություններով՝ «Լիսկայի» որդուն քննչական կոմիտեից ոստիկանների ուժեղացված հսկողությամբ տեղափոխել են Երևան քաղաքի ոստիկանության ձերբակալվածների պահման վայր (ԿՊԶ) և չէր բացառվում, որ քննիչը միջնորդությամբ դիմեր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրի երկամսյա կալանքը: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play