Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց կլինի մինչև ժամը 20.30-ը


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց կլինի մինչև ժամը 20.30-ը

  • 27-07-2015 17:00:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 27-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` հուլիսի 27-ի ժամը 06.00-ից մինչև ժամը 20.30-ը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

 

 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն