Մահվան ելքով վթար Երրևանում (Տեսագրություն)


Մահվան ելքով վթար Երրևանում (Տեսագրություն)

  • 27-07-2015 17:10:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում Շիրակի մարզի Հայկաձոր գյուղի բնակիչ, 36-ամյա Կարեն Վարդանյանը իր վարած Mazda մակնիշի 23 PO 001 համարանիշի ավտոմեքենայով Մոնթե Մելքոնյան փողոցում, թիվ 5 էլեկտրասյան մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կանաչապատ գոտու բետոնե արգելապատնեշներին և մոտ 30 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում, ապառաժ քարերի վրա: Ինչպես վթաի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ լուսաբացին գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Դեպքի վայր է ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության օպերատիօվ կառավարման կենտրոնի պետ Արկադի Ավագյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play