ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել հուլիսի 25-ին ձերբակալված Տիգրան Խաչատրյանին:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Տ.Խաչատրյանը Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկատմամբ` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս:
Ապացույցների համակցությամբ` Տ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հաշվի առնելով քրեական գործի հասարակական մեծ հնչեղությունը` քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կշարունակվի տեղեկությունների պարբերաբար տրամադրումը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
-
ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ TV
- 5-րդ խոսափող
- Քննարկում
- Գիտական Հայաստան
- Ազատ խոսափող
- Փափուկ ուժ
- Հասկանանք
- Հրատապ հարցեր
- Прямым текстом
- Ноян Тапан на русском
- Շեշտադրում
- Мягкая сила
- Փրկության ուղի
- Իրավունք, օրենք, հասարակություն
- Ամբերդ Քրոնիկոն
- Լինենք առողջ
- Ժամանակների խաչմերուկում
- Ասուլիս
- Попробуем понять
- Այո, թե՞ ոչ
- Вектор
- Դիտարկում
- Կարմիր գծեր
- Откровенный разговор
- Համահայկական առողջապահական հարթակ
- Հետաքրքիր զրուցակից
- Բացում ենք փակագծերը
- Ինքնիշխանության ուղի
- Մոռացված Պետականություն
- Перемещенные лица
- Բացարձակ ժողովրդավարություն
- Միջազգային հարաբերություններ և միջազգային իրավունք
- Ինքնորոշում
- Նոր քաղաքներ
- Հայոց մայրեր
- Բարդ գաղափարները պարզ մոտեցմամբ
- Noyan Tapan in English
- ԼՈՒՐԵՐ
- ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
- ԱԿՆԱՐԿՆԵՐ
- ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
- Արխիվ
- ՀԱՅԵՐԵՆ
-