«Սահմանադրության նախագիծը այս որակով հասարակության դատին ներկայացնելը՝ անհարգալից վերաբերմունք է».Կարապետ Ռուբինյան


«Սահմանադրության նախագիծը այս որակով հասարակության դատին ներկայացնելը՝ անհարգալից վերաբերմունք է».Կարապետ Ռուբինյան

  • 27-07-2015 17:49:41   | Հայաստան  |  Հարցազրույցներ
 
 
Լրագրի  զրուցակիցն է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀՇ վարչության անդամ Կարապետ Ռուբինյանը:

 

Պարոն Ռուբինյանհրապարակվել են Սահմանադրության փոփոխությունների 1-7 գլուխները։ Շատերը ամենամտահոգիչ կետը համարում են 89-րդ հոդվածի 4-րդ մասըորն առաջարկում է կայուն մեծամասնություն ապահովելու մեխանիզմ։ Ձեզ համար որո՞նք են մտահոգիչ դրույթները:

 

Ինձ նախևառաջ մտահոգում է այն, որ փորձ է արվում մեր հասարակության ուշադրությունը շեղել Հայաստանի և Արցախի առջև ծառացած իրական ու, որոշ դեպքերում, օրհասական դարձած խնդիրներից: Սերժ Սարգսյանի գլխավորած քրեաօլիգարխիկ վարչակազմը վաղուց արդեն ապացուցել է, որ ի վիճակի չէ լուծելու այդ խնդիրներից ոչ մեկը, բայց, մյուս կողմից, զավթած իշխանությունից մշտապես կառչելու բուռն ու անանց ցանկություն ունի: Ուստի, հաշվի առնելով, որ արդեն այնքան էլ հեռու չեն ԱԺ ու այնուհետև նախագահական ընտրությունների ժամկետները, գործադրվում է մի ծրագիր, որը, իբր միտված է երկրի կառավարման համակարգը բարեփոխելուն, բայց, իրականում խնդիր ունի պահպանելու իշխանությունը  նույն քրեաօլիգարխիկ կլանի ձեռքերում և ապահովելու թալանված ունեցվածքի  անձեռնմխելիությունը` Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո: Կարո՞ղ էին արդյոք լուծել այդ խնդիրը գործող սահմանադրության շրջանակում: Կարծես թե, այո, բայց, ըստ երևույթին, Սերժ Սարգսյանը շատ ավելի բարդ է համարում այդ ուղին` հաշվի առնելով նախագահի պաշտոնի համար 100%-ով վստահելի ժառանգորդ գտնելու բարդ խնդիրը, իրեն այդ պաշտոնը 10 անմեղ զոհերի գնով նվիրած նախորդ բռնապետի` Քոչարյանի հետ կապված հանգամանքները, ինչպես նաև այն, որ ուզում է խուսափել արդեն ավանդույթ դարձած բախումներից, որոնք հաջորդում են կեղծված նախագահական ընտրություններին: Կարծում եմ սրանք են սահմանադրության «բարեփոխիչներին» պատվեր իջեցնելու հիմնական դրդապատճառները և, ինչպես տեսնում եք, դրանք որևէ աղերս չունեն մեր երկրի և հասարակության առջև ծառացած հիմնախնդիրների հետ:

 

Իսկ նախագծի ձեր նշած հոդվածը գրվել է Սերժ Սարգսյանի ուղղակի ցուցումով` երաշխավորելու համար նրա` խորհրդարանական մեծամասնությունը վստահորեն իր կուսակցության ձեռքում պահելու ցանկության իրականացումը: Ընդ որում՝ պատվերը այնքան անորակ է կատարվել,  որ կատարողները հիմա ստիպված են իրենց գրածին հակասող բացատրություններ տալ:

 

Ասեմ նաև, որ սահմանադրության նախագիծը այս որակով, այն էլ մաս-մաս հասարակության դատին ներկայացնելը գնահատում եմ որպես անհարգալից վերաբերմունք: Իսկ մեր երկրում բոլոր կեղծված ընտրությունները մաքրագրած ու օրինականացրած Սահմանադրական դատարանի նախագահին գործը հանձնարարելը զավեշտ է:

 

Սերժ Սարգսյանը վերահաստատել էոր չի ուզում ոչ վարչապետոչ էլ ԱԺ նախագահ դառնալոր չի դրված վերարարտադրության խնդիր։ Առանց այդ պաշտոններից որևէ մեկը զբաղեցնելու՝ հնարավոր համարո՞ւմ եք ամբողջ իշխանության վերահսկողությունը նա կարողանա պահպանել իր ձեռքում:

 

Նախ նշեմ, որ հակված չեմ, հիմքեր չունեմ վստահելու պարոն Սարգսյանին, քանի որ բոլորս ենք տեսել, թե ինչ գնով նա զավթեց իշխանությունը 2008-ին և ինչպես է մնում կառչած նախագահի աթոռից հիմա, երբ իր «հմուտ» ղեկավարության ներքո վարչախումբը տապալվել է բոլոր ոլորտներում: Արդյո՞ք դա բավարար հիմք չէ եզրակացնելու համար, որ նա ի վերջո կամ կդրժի իր խոստումը, կամ էլ, նոր սահմանադրության օգնությամբ, կձգտի պահել կառավարման թելերը իր ձեռքում` որպես Հանրապետական կուսակցության առաջնորդ: Բոլորս ենք տեսնում, թե ինչի է վերածվել լուսահոգի Աշոտ Նավասարդյանի հիմնած Հանրապետական կուսակցությունը: Այն ոչ թե դասական, այլ խորհրդային`ԽՄԿԿ տիպի գոյացություն է`այն բացասական տարբերությամբ, որ բացի նոմենկլատուրայից ու կարիերիստներից, ընդգրկում է նաև օլիգարխների և բացահայտ քրեական տարրեր: Բնականաբար, հերթական ընտրություններում, նորից այդ հրեշավոր կոնգլոմերատով է պատրաստվում լցնել խորհրդարանը պարոն Սարգսյանը և, ինչպես վերը ասացի, նաև ապահովագրել է տվել դրանց կայուն մեծամասնություն լինելը: Այս սցենարի իրագործումը բերելու է ոչ թե բաղձալի խորհրդարանական կառավարման համակարգի ներդրմանը,  որը հիմնված է առաջին հերթին դասական տիպի կուսակցությունների թափանցիկ գործունեության ու նրանց արդար մրցակցության վրա, այլ գռեհիկ կուսակցական կառավարման համակարգին` իր մեծարգո Գենսեկով, միայն իր կուսակցության առջև հաշվետու վարչապետով ու բոլոր այլ սպասելի բացասական հետևանքներով:

 

Բավականին կոշտ դիրքորոշում են հայտնել նախագծի վերաբերյալ ընդդիմադիր ուժերըի վերջո հնարավո՞ր է մոբիլիզացիա՝ այս նախագիծը տապալելու շուրջ։

 

Ընդդիմանալու տարբեր դրդապատճառներ կան: Որոշ դեպքերում դա չիրագործված նախագահական հավակնությունների հետևանք է, այլ դեպքում կարող են համոզված լինել նախագահական կամ կիսանախագահական համակարգերի առավելության  վերաբերյալ, չնայած մեր երկրի կուտակած բացասական փորձն այդ ուղղությամբ բավականին թուլացրել է նրանց դիրքերը: Իսկ, ինչպես իմ դեպքում, կարող են կողմնակից լինելով անցմանը խորհրդարանական համակարգին, դեմ լինել անցման առաջարկվող այս հանպատրաստից  և այլ` ճղճիմ նպատակներ հետապնդող ձևին, որը պղծելու է նաև գաղափարը:

 

Չնայած դրդապատճառների տարբերությանը, տրամաբանությունը հուշում է, իսկ ակնկալվող վնասները պարտադրում են, որ դեմ արտահայտվող և գործնականորեն դիմադրելուն պատրաստ ուժերը առնվազն համակարգեն իրենց գործողությունները` համապատասխան միացյալ մարմին ստեղծելով: Որքանո՞վ դա կիրագործվի, կկարողանա՞նք ակտիվ դիմադրություն ու բոյկոտ կազմակերպել, չեմ կարող ասել: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ այնքան էլ լավատես չեմ:

 

Մինչև փետրվարի 12-ը  սահմանադրական այս փոփոխություններին ամենաշատ ընդդիմացող ուժը պասիվ չէ՞։ Հիմաերբ նրան լռեցրինհնրավոր կլինի՞ անցնցում անցկացնել այս փոփոխությունները:

 

Նախորդող ակտիվությունը թելադրված էր առաջնորդի աներևակայելի անիրատեսությամբ ու սին նախագահական հավակնություններով: Այդ անիրատեսությունը խորացնում էին մի կողմից իրեն օրնիբուն փառաբանող, շահախնդիր շրջապատը, մյուս կողմից, ոչ պակաս անիրատես, սեփական ծրագրերը նրա միջոցով առաջ տանել փորձող ուժերը: Ի ցույց դնելով իրենց իրական վերաբերմունքը և պատկերացումները բազմակուսակցական համակարգի վերաբերյալ՝ Հանրապետականի բոսերը անթաքույց հարձակում կազմակերպեցին իրատեսությունը կորցրած կուսակցական առաջնորդի վրա և շատ արագ պարզապես վռնդեցին նրան քաղաքական դաշտից: Թե ի՞նչ տրամադրություն է հիմա Բարգավաճի փլատակներում, ես չգիտեմ,  ի՞նչ հրահանգներ կիջեցնեն նոր տերերը նույնպես չգիտեմ, բայց, ամեն դեպքում, կարծում եմ թե' առաջ, թե' հիմա քաղաքական հաշվարկներում չարժե ընդգրկել այդ դեռևս ոչ քաղաքական ուժը:

 

Իսկ փոփոխություններն անցնցում կանցկացնեն միայն այն դեպքում, եթե ընդդիմությանը չհաջողվի ոտքի հանել հասարակությանը և ակտիվ բոյկոտ կազմակերպել:
f
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play