Մեծ Եղեռնի խորհուրդը կրող 100 մետրանոց Եռագույնը, կծածանվի Արարատի գագաթին
27-07-2015 18:18:59 | Հայաստան | Հասարակություն
Հայաստանի մեծ ու փոքր քաղաքներում և գյուղերում, Եվրոպայի և Ռուսաստանի բազմաթիվ բնակավայրերում ծածանված, Մեծ Եղեռնի 100 ամյակի հիշատակին նվիրված` 100 մետր երկայնք ունեցող Հայոց Եռագույնը շատ շուտով կլինի նաև Արարատի գագաթին:
Դրոշը կծածանվի հայկական Քոչարիի երաժշտության ներքո: Միաժամանակ Արարատի գագաթին շուրջպար կբռնի Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ Արարատի բարձրունքում գտնվող պարախումբը: Այս մասին հայտնում է «Տիգրան Մեծ» Բարեգորխական Հիմնադրամի նախագահ, Արցախան Ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող, Մեծ Եղեռնի հիշատակին նվիրված 100 մետրանոց Եռագույնի հեղինակ, Սրապիոն Գևորգյանը` Արարատի մատույցներից:
Տվյալ պահին, ուխտայցով Արևմտյան Հայաստան մեկնած հայորդիների խումբը հաղթահարում է Արարտ լեռան 5165 մետրանոց բարձրունքը:
«Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամը հավելում է, որ Հիմնադրամի նախագահի պատրաստած 15 մետրանոց եռագույնը 2014թ.-ի ամռանը բարձրացել է Արարատի գագաթ, իսկ Մեծ Եղեռնի խորհուրդը կրող 100 մետրանոց Եռագույնը նախատեսվում էր Արարատ բարձրացնել 2015-ի ապրիլի 24-ի նախօրեին, սակայն այդ ժամանակաշրջանում առաջ եկած մի շարք խնդիրների պատճառով նախաձեռնությունն իրականացնել չհաջողվեց: