Ոստիկանությունը թույլ չի տալիս ցուցարարներին նստացույց անել Հանրապետության հրապարակի կենտրոնական հատվածում (տեսանյութ)


Ոստիկանությունը թույլ չի տալիս ցուցարարներին նստացույց անել Հանրապետության հրապարակի կենտրոնական հատվածում (տեսանյութ)

  • 27-07-2015 19:37:24   | Հայաստան  |  Հասարակություն



Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարները «Ոտքի Հայաստան» շարժման նախաձեռնությամբ այս անգամ հավաքվել են Հանրապետության հրապարակում, որտեղ պատրաստվում են անցկացնել 3-օրյա նստացույց: Այս կերպ ցուցարարները շարունակելու են պատկան մարմիններից պահանջել չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման մասին  կայացված որոշումը: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին առաջարկեց ցույցն իրականացնել փողոցի ոչ թե կենտրոնական, այլ զուգահեռ հատվածում, որտեղ ցուցարարները չեն խանգարի երթևեկությանը:  «Ոտքի Հայաստան» շարժման  անդամ Անդրիաս Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Երևանի փոխոստիկանապետի առաջարկը կամ պահանջն իրավաչափ չէ:  
Ըստ նրա` իրենք ունեն իրավունք նստացույցն անցկացնել հենց հրապարակի կենտրոնական հատվածում:
Վ. Օսիպայնն էլ իր հերթին նշեց, որ նստացույցի մասին չի եղել իրազեկում և ցուցարարները չունեն համապատասխան թույլտվություն, հետևաբար անհրաժեշտության դեպքում ոստիկանության աշխատակիցները կդիմեն հստակ գործողությունների: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն