ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի մասնակիցներին


ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի մասնակիցներին

  • 28-07-2015 12:59:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի Սփյուռքի երիտասարդ առաջնորդների և լրագրողների դասընթացի մասնակիցներին: Հանդիպմանը ներկա էր սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը:
 
Նախարարի տեղակալ Քոչարյանը մասնակիցներին հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, տարածաշրջանային և միջազգային խնդիրների նկատմամբ ՀՀ մոտեցումները: 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ավարտին Շավարշ Քոչարյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play