Իրանում այս շաբաթ օդի ջերմաստիճանը չի նվազի +50-ից


Իրանում այս շաբաթ օդի ջերմաստիճանը չի նվազի +50-ից

  • 04-08-2015 16:12:10   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իրանի հարավում գտնվող Խուզեստան նահանգի Բանդար-Մահշահր քաղաքում օդի ջերմաստիճանը հանգստյան օրերին հասել է + 67,8 աստիճանի, իսկ ջրի ջերմաստիճանը` +33 աստիճանի: Այս մասին տեղեկացնում է The Washington Post-ը:

Օդերևութաբանների տվյալներով՝  Իրանում այս շաբաթվա ընթացքում կպահպանվի շոգ եղանակը, իսկ օդի ջերմաստիճանը չի նվազի +50-ից։ Բնակիչներին խորհուրդ չի տրվել դուրս գալ տներից։ Ըստ օդերևութաբան Քրիստոֆեր Բերտի` վեջին անգամ օդի բարձր ջերմաստիճանի նման ռեկորդ սահմանվել է Սաուդյան Արաբիայում` 2003 թվականին, երբ ջերմաստիճանը բարձրացել է մինչև +71: Իրանի իշխանությունները աննախադեպ շոգ եղանակի պատճառով հայտարարել են արտահերթ ոչ աշխատանքային օրեր: 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play