Սպանել են 6-րդ Զգայարան հաղորդաշարի էքստրասենս 53-ամյա Անի Մաջնումյանին


Սպանել են 6-րդ Զգայարան հաղորդաշարի էքստրասենս 53-ամյա Անի Մաջնումյանին

  • 05-08-2015 19:33:28   | Ադրբեջան  |  Իրավունք

 
Այսօր՝ օգոստոսի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Մազմանյան 5 շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված շենք են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:
 
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչները բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ:
 
Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ոստիկանության պետ գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերել են բնակարանի տիրուհու դին:
 
Հարևանները ֆոտոլրագրողին ասում էին, որ սպանվածը 6-րդ Զգայարան հաղորդաշարի էքստրասենս 53-ամյա Անի Մաջնումյանն էր:
 
Մանրամասները՝ քիչ ուշ:
 
 
 
 
 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play